Երևանի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կանխվել է կրակի տարածումը

 

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 06։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսիուսի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման հերթապահ խմբերը և հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տան առաջին հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։04-ին, մարվել՝ 07։15-ին։ Այրվել է խոհանոցը (մոտ 25 քմ)՝ գույքով և ջերմահարվել հյուրասենյակը (մոտ 20 քմ)՝ գույքով։

Հրշեջ-փրկարարաների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան երկրորդ հարկ և հարակից սենյակներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն