Կաշառք ստանալու մեղադրանքով Վանաձորում պաշտոնյա է ձերբակալվել | hetq.am

hetq.am:

Ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետը։ Տեղեկատվությունը հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ եկամուտների հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնում է Արմեն Այվազյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ բաժնի պետը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալու մեղադրանքով։

«Հետք»-ի տեղեկություններով բերման են ենթարկել նաև Վանաձորի համայնքապետարանի այլ աշխատակիցներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն