Պապոյանը Սոնգուլաշվիլիի հետ քննարկել է Վրաստանով հայկական բրենդիով բեռնված մեքենաների արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը  Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին հայտնել է նախարարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական բրենդիով (կոնյակ) բեռնված մեքենաների արագ և անխոչընդոտ անցմանը, կոնյակի իզոտոպային բաղադրության փորձաքննության արդյունքների փոխադարձ ճանաչմանը վերաբերող հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն