Լիտվան վերսկսել է Բելառուսի հետ սահմանի անցակետերի աշխատանքը | armenpress.am

armenpress.am:

Լիտվական կողմը վերսկսել է Բելառուսի հետ սահմանի երկու անցակետերի աշխատանքը: Այդ մասին հաղորդել է BelTA գործակալությունը:

«Բենիակոնի» անցակետում սահմանն անցել են առաջին տրանսպորտայիյն միջոցները: Նաև սկսել է աշխատել «Կամեննի Լոգ» անցակետը:

Բելառուսի Պետական ​​սահմանային կոմիտեից հիշեցրել են, որ Եվրամիության հետ սահմանին գործում է վեց անցակետ՝ չորսը՝ Լեհաստանի, երկուսը՝ Լիտվայի և մեկը՝ Լատվիայի հետ սահմանին։

Հոկտեմբերի 29-ին Լիտվան միակողմանի կարգով մեկ ամսով փակել էր Բելառուսի հետ սահմանը՝ ծխախոտի արտադրանքի  օդային մաքսանենգության դեմ պայքարելու համար, որը, Վիլնյուսի պնդմամբ, սպառնում էր քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը: Ի պատասխան՝ Մինսկը կասեցրել էր լիտվական բեռնատարների անցումը սահմանով և կարգադրել էր դրանք տանել վճարովի կայանատեղիներ: Դրա հետևանքով ավելի քան 1 000 լիտվական բեռնատարներ մնացել էին Բելառուսում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն