Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների հարցին։ Այս մասին վարչապետը հայտնեց կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։
«Արձանագրել եմ, որ նախագահ Թրամփը հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին։ Ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ ինչ ենք անում այդ հարցի վերաբերյալ, և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե ԱՄՆ-ի կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ, և խնդրել եմ այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում»,- ասաց վարչապետը։