Չեխիայում գնացքների բախման հետևանքով մի քանի տասնյակ մարդ է վիրավորվել | armenpress.am

armenpress.am:

Չեխիայի հարավում երկու ուղևորատար գնացքի բախման հետևանքով շուրջ 40 մարդ թեթև, իսկ հինգը ծանր վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Բոլոր ուղևորները գնացքներից տարհանվել են։

Գնացքների բախումը տեղի է ունեցել Հարավային Չեխիայի Չեսկե Բուդեյովիցե խոշորագույն քաղաքի շրջանում։ Տրանսպորտի նախարար Մարտին Կուպկան հայտնել է, որ թեպետ հետաքննությունը դեռ ընթանում է, բայց ամենայն հավանականությամբ բախումը տեղի է ունեցել, քանի որ գնացքներից մեկը չի տեսել կանգնելու ազդանշանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն