Փաշինյանը Հայ մշակույթի և արվեստի միջազգային խորհրդի անդամների հետ քննարկել է ՀՀ մշակույթի միջազգային առաջմղման ռազմավարությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի անդամներին՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կիրկոր Աժտերխանեանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի մշակութային դաշտի զարգացման, հայկական արվեստի միջազգային ճանաչելիության բարձրացման և համաշխարհային մշակութային հարթակներում Հայաստանի ներկայությունն առավել ընդգծելու ուղիները։

Վարչապետը կարևորել է նախաձեռնությունը, որն ուղղված է հայկական մշակույթի ժամանակակից ներկայացմանը և միջազգային համագործակցության խորացմանը։

Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց ծրագրերը, միջազգային գործընկերների հետ համագործակցության նոր հնարավորությունները, ինչպես նաև մշակութային նախագծերը։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի մշակութային դիվանագիտության ամրապնդման, արվեստի ոլորտում նորարարական լուծումների խթանման կատարելագործման հնարավորություններն ու ռազմավարական ուղղությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն