Շատ ծանրակշիռ նշանակության ներդրումային ծրագիր է, բոլորիս շնորհավորում եմ այդ առիթով. Փաշինյանը՝ Nvidia-ի չիպերի արտահանման լիցենզիայի մասին | 1lurer.am

1lurer.am Nvidia-ի չիպերի արտահանման լիցենզիայի հետ կապված ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին: Այդ ծրագիրն իրականացվում է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված մտադրությունների հուշագրի տամաբանության մեջ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մեկնաբանություններին, թե Nvidia-ի չիպերի արտահանման լիցենզիայի որոշումը ԱՄՆ վստահության մասին է վկայում, որ ԱՄՆ-ն ՀՀ-ն այժմ արդեն դիրտարկում է ոչ ՌԴ-ի ազդեցության գոտի, և որ այս հանգամանքը տնտեսական ու քաղաքական նոր իրողության մասին է վկայում:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ վերջերս առիթ է ունեցել նախագահ Թրամփի հետ խոսել այդ թեմայով, քանի որ ներդրողները ընթացակարգերի հետ կապված որոշակի մտահոգություններ ունեին:

«Ուրախ եմ և շնորհակալ եմ, որ Սպիտակ տունը պատշաճ և շատ արագ արձագանքեց, և այդ, ըստ էության, ներդրումային ծրագիրը արդեն կյանքի կկոչվի:

Շնորհավորում եմ Firebird ընկերությանը և առհասարակ տեխնոլոգիական ոլորտին եմ շնորհավորում, որովհետև կարծում եմ, որ դա, իսկապես, շատ ծանրակշիռ նշանակության ներդրումանին ծրագիր է, և մեզ բոլորիս եմ շնորհավորում այդ առիթով»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Firebird ընկերությունը ստացել է ԱՄՆ արտահանման լիցենզիա և հայտարարել Dell Technologies-ի հետ տեխնոլոգիական գործընկերության մասին՝ ամրապնդելով Հայաստանի դիրքերը արհեստական բանականության և թվային զարգացման ոլորտում։ Այս մասին ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ նախագծի իրականացումը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական առաջնորդությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և այլ դերակատարների մասնակցությամբ:

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ընկերությունը հայտարարում է Հայաստանում իր առաջին 500 միլիոն դոլարի ներդրման մասին։ Սա բազմամիլիարդանոց մեգանախագծի մեկնարկային փուլն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն