Ուկրաինայի հարցով ցանկացած խաղաղության ծրագիր պետք է ներառի նաև Եվրոպան. Կալլաս | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինայի հարցով ցանկացած խաղաղության ծրագիր պետք է ներառի նաև Եվրոպան, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալլասը։

«Մենք աջակցում ենք Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատմանը։ Սակայն, որպեսզի խաղաղության որևէ ծրագիր արդյունավետ լինի, Ուկրաինան և Եվրոպան պետք է լինեն դրա անբաժանելի մասը»,- ընդգծել է ԵՄ արտգործնախարարը:

Մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն նոր առաջարկ է ներկայացրել Կիևին, ըստ որի Ուկրաինան պետք է հրաժարվի որոշ տարածքներից, ինչպես նաև համաձայնի սեփական տարածքում չտեղակայել օտարերկրյա զորքեր: Կիևը այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել: Բանակցություններին մոտ կանգնած պաշտոնյաներից մեկը, սակայն, «Ազատության» ուկրաինական ծառայության հետ զրույցում հաստատել է, որ Կիևը նման ազդակներ է ստացել Վաշինգտոնից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն