Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու պահանջը մերժվել է Վերաքննիչ դատարանում | azatutyun.am

azatutyun.am Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու պահանջով հատուկ բողոքը: Այս մասին «Ազատությանը» հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Փաստաբանները 21 էջից բաղկացած հիմնավորումներ ու ապացույցներ էին ներկայացրել քրեակատարողական հիմնարկում Ղուկասյանի պահման վայրի ու առողջական վիճակի մասին։

Կաշառք ստանալու, իշխանությունը զավթելու կոչի հոդվածներով ճաղերից այն կողմ հայտնված Վարդան Ղուկասյանը չի ընդունում մեղքը: Մոտ մեկ ամիս բանտում գտնվող Ղուկասյանի առողջական վիճակը վատացել էր անցած շաբաթավերջին: Նրան բանտից տեղափոխել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, մեկ գիշեր պահել, հետազոտություններ անցկացնելուց հետո հետ ուղարկել բանտ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն