Դատարանը փոխեց Բագրատ Սրբազանի և մյուսների գործով երկու մեղադրյալների խափանման միջոցները | news.am

news.am: Բագրատ Սրբազանի և մյուսների գործով այսօր՝ նոյեմբերի 20-ին, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բլոգեր Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառեց նոր խափանման միջոց՝ տնային կալանք և բացակայելու արգելք։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը երկարաձգելու կալանքի ժամկետը 3 ամիս ժամկետով և կիրառեց այլընտրանքային խափանման միջոցներ։

Դատարանի մեկ այլ որոշմամբ էլ փոխվեց մեղադրյալ Արսեն Ղազարյանի խափանման միջոց կալանքը, թեև մեղադրող կողմը միջնորդեց ևս 3 ամսով երկարաձգել կալանքի ժամկետը։

Դատարանի որոշմամբ՝ Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառվեցին համակցված խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք։ Նոյեմբերի 25-ից հետո նա դուրս կգա ՔԿՀ-ից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն