Հայաստանն ԱՄՆ-ին քաջալերել է վերագործարկել Վրաստանի հետ երկխոսությունը | armenpress.am

armenpress.am: Հայաստանը Միացյալ Նահանգների գործընկերներին քաջալերել է, որ անհրաժեշտություն կա որոշակիորեն վերագործարկել Վրաստանի հետ երկխոսությունը՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման կոնտեքստում Վրաստանի հնարավոր օգուտների վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով իրար հետ կապ ունեն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի գլխավորած պատվիրակության՝ Երևան կատարած այցը և ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոնաթան Ասկոնասի՝ Թբիլիսի կատարած այցը։

Կոստանյանն ընդգծել է, որ այդ օրերին Թբիլիսիում գտնվող ԱՄՆ ներկայացուցիչները իրենց քննարկումները կոորդինացրել են նաև Հայաստանի հետ։

«Վրաստանի հետ քննարկվել են հնարավորությունները, թե ինչպես կարող է նաև Թբիլիսին շահել ընդհանուր ապաշրջափակման գործընթացներից։ Թույլ տվեք նաև ավելացնել մեկ այլ կետ․ մենք ինքներս էլ Միացյալ Նահանգների մեր գործընկերներին քաջալերում էինք և բավական երկար ժամանակ խոսում էինք այս մասին, որ անհրաժեշտություն կա որոշակիորեն վերագործարկել Վրաստանի հետ երկխոսությունը, և շատ ուրախ ենք, որ այդ քննարկումները տեղի են ունեցել»,- ընդգծեց Վահան Կոստանյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն