ԱԷՄԳ-ն Իրանից պահանջում է բացել միջուկային օբյեկտները փորձագետների համար | azatutyun.am

azatutyun.am Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը բանաձև է ընդունել՝ պահանջելով Իրանից բացել անցած հունիսին Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից հարձակման ենթարկված միջուկային օբյեկտները միջազգային փորձագետների համար, ինչն ամրագրված է նաև ՄԱԿ-ի բանաձևերով։

12-օրյա պատերազմից հետո, ըստ ՄԱԿ-ի վերահսկող մարմնի, փորձագետները չեն կարողացել մտնել Նաթանզի ու Ֆորդոյի կայաններ։

«Մենք պետք է գնանք, քանի որ սա Իրանի պարտավորությունների մի մասն է»,- երեկ հայտարարել էր գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։

Թեհրանն իր հերթին զգուշացել էր զերծ մնալ բանաձևի ընդունումից։ Փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին անցած կիրակի հայտարարել էր, որ դա կստիպի Իրանին «հիմնովին վերանայել» գործակալության հետ հարաբերությունները։

Մինչ այդ, մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ հաղորդել էին, թե Իրանը արագացրել է Նաթանզի օբյեկտի մոտ գտնվող գաղտնի ստորգետնյա միջուկային օբյեկտի շինարարությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն