Գնդապետ Միհրան Մախսուդյանի և նախկին զինվորական Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները ևս փոխվեցին | news.am

news.am: Բագրատ Սրբազանի և մյուսների գործով այսօրվա՝ նոյեմբերի 20-ի դատական նիստում որոշվեց, որ գործով մեղադրյալ գնդապետ Միհրան Մախսուդյանի խափանման միջոց տնային կալանքը չի շարունակվի։

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպան Աննա Մանթաշյանի ներկայացրած միջնորդությունը՝ Մախսուդյանի նկատմամբ կիրառելու վարչական հսկողություն, ինչպես նաև անփոփոխ թողնելու բացակայելու արգելքն ու գրավը։

Հանրային մեղադրողները չառարկեցին ներկայացված միջնորդությունը՝ հաշվի առնելով ներկայացված բժշկական փաստաթղթերը՝ Միհրան Մախսուդյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Նոր, համակցված խափանման միջոցներն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 26-ից։

Մեկ այլ որոշմամբ էլ՝ նախկին զինվորական, զորամասի հրամանատար Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը չի երկարաձգվի։ Դատարանը մերժեց հանրային դատախազի ներկայացրած միջնորդությունները երկարաձգելու նրա կալանքի ժամկետը 3 ամիս ժամկետով։

Նոյեմբերի 26-ից սկսած՝ Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանք՝ համակցված բացակայելու արգելքով և 2 մլն դրամի չափով գրավով՝ հաշվի առնելով ընտանեկան հանգամանքները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր դատարանի որոշումներով փոխվել են Արմեն Ալեքսանյանի և Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն