factor.am։ ԱՄՆ-ն արգելափակել է Հունաստանի միջոցով Ուկրաինային ադրբեջանական գազի մատակարարումը: Հունական Kathimerini-ին կառավարության աղբյուրներին հղումով նշում է, որ պատճառն ԱՄՆ-ի պահանջն է Ուկրաինային իր հեղուկ բնական գազը վաճառելու բացառիկ իրավունքի վերաբերյալ, գրում է ադրբեջանական haqqin.az-ը։
Անցյալ կիրակի Աթենքում պայմանագիր է կնքվել ուկրաինական «Նաֆթոգազ»-ի և Atlantic-See LNG Trade-ի միջև, որը հունական «Ակտոր Գրուպ»-ի և DEPA-ի կողմից ստեղծված նոր ընկերություն է։ Ըստ համաձայնագրի՝ Հունաստանը պարտավորվում է ամերիկյան հեղուկացված բնական գազ մատակարարել Ուկրաինային «ուղղահայաց միջանցքով» (Բուլղարիայի և Ռումինիայի միջով)՝ 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի մարտը։
Հունաստանի կառավարության աղբյուրները հայտնել են, որ Միացյալ Նահանգները վետո է դրել այս երթուղով ադրբեջանական գազի մատակարարման վրա։ Հունաստան Տրանսադրիատիկ խողովակաշարի (TAP) միջոցով մատակարարվող ադրբեջանական գազն ավելի էժան է, քան ամերիկյան հեղուկ բնական գազը, և Միացյալ Նահանգները մտահոգված է մրցակցության կապակցությամբ։ Վաշինգտոնը ձգտում է Ուկրաինային Հունաստանի միջով գազ մատակարարելու բացառիկ իրավունքներ ձեռք բերել։
ԱՄՆ պահանջներին համապատասխան՝ Atlantic-See LNG Trade-ի և «Նաֆթոգազ»-ի միջև կնքված համաձայնագիրը սահմանում է, որ ադրբեջանական գազի մատակարարումներն «ուղղահայաց միջանցքով» հնարավոր են միայն ֆորսմաժորային իրավիճակներում: Սա նշանակում է, որ եթե որևէ պատճառով Atlantic-See LNG Trade-ի ամերիկյան LNG առաքումն ուշանա (ինչը չի կարելի բացառել) կամ առաջանան տեխնիկական խնդիրներ, հունական ընկերությունը կկարողանա օգտագործել TAP-ի միջոցով մատակարարվող և DEPA-ի կողմից պահվող ադրբեջանական գազը՝ «Նաֆթոգազ»-ի նկատմամբ իր պարտավորությունները կատարելու համար։
Սակայն Ուկրաինային մատակարարվող գազի ծագումը կասկածներ է առաջացնում նոր միջսահմանային երթուղու (3-րդ երթուղի) վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման հետ կապված, որը նախագծվում է Հունաստանի, Բուլղարիայի, Մոլդովայի և Ուկրաինայի գազամատակարարման համակարգերի օպերատորների կողմից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։