Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը ճանաչել դե ֆակտո ռուսական. հրապարակվել է Թրամփի՝ Ուկրաինայի խաղաղության ծրագիրը

Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի խաղաղության ծրագիրը: Փաստաթուղթը պարունակում է հետևյալ հիմնական դրույթները.

Անվտանգություն և Ուկրաինայի քաղաքական կարգավիճակ 

  • Ուկրաինայի ինքնիշխանության հաստատում
  • Ուկրաինան ԱՄՆ-ից ստանում է անվտանգության երաշխիքներ, սակայն դրա համար կան պայմաններ
  • Ուկրաինան Սահմանադրությամբ ամրագրում է, որ չի միանալու ՆԱՏՕ-ին և մերժելու է այն, իսկ ՆԱՏՕ-ն ամրագրում է, որ երբևէ Ուկրաինան չի միանալու դաշինքին
  • Ուկրաինայի ԶՈՒ զինծառայողների թիվը պետք է լինի մինչև 600 հազար 
  • Ուկրաինան շարունակում է մնալ ոչ միջուկային երկիր

 

Տարածքային հարցեր

  • Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը ճանաչվում են դե ֆակտո ռուսական
  • Խերսոնում և Զապորոժյեում իրավիճակը սառեցվում է առկա շփման գծի պայմաններում
  • Մյուս տարածքները դառնում են ապառազմականացված բուֆերային գոտի՝ ՌԴ դե ֆակտո վերահսկողությամբ
  • Կողմերը պարտավորվում են չփոփոխել շփման գիծը ուժի գործադրմամբ:

 

Ռազմական պայմանավորվածություններ

  • ՆԱՏՕ-ն ուժեր չի տեղակայում Ուկրաինայում
  • ՆԱՏՕ-ի կործանիչները տեղակայվում են Լեհաստանում
  • Անվտանգության շուրջ ԱՄՆ-ՆԱՏՕ-ՌԴ երկխոսության մեկնարկ, ամերիկա-ռուսական աշխատանքային խմբի ստեղծում
  • Ռուսաստանը իրավական առումով հաստատում է Ուկրաինայի և Եվրոպայի նկատմամբ չհարձակման քաղաքականություն

 

Տնտեսական բլոկ և Ուկրաինայի վերականգնում

  • ԱՄՆ-ն և Եվրոպան խոշոր ներդրումային փաթեթ են նախաձեռնում Ուկրաինայի վերականգնման համար
  • Ռուսական սառեցված արխիվներից 100 միլիարդ դոլարը ուղղվում է Ուկրաինայի վերականգնմանը, ԱՄՆ-ն ստանում է շահույթի 50%-ը
  • Եվրոպան ավելացնում է ևս 100 միլիարդ
  • Ռուսական սառեցված արխիվների մյուս մասն ուղղվում է ամերիկա-ռուսական համատեղ նախագծերին
  • Ուկրաինայի զարգացման ֆոնդի ստեղծում, ներդրումներ ենթակառուցվածքներում, ռեսուրսներում, տեխնոլոգիական ոլորտում

 

Ռուսաստանը՝ համաշխարհային համակարգի մաս

  • Պատժամիջոցների աստիճանական վերացում
  • Ռուսաստանի վերադարձ G8
  • ԱՄՆ և ՌԴ միջև տնտեսական երկարաժամկետ համագործակցություն

 

Հումանիտար հարցեր

  • «Բոլորը՝ բոլորի դիմաց» փոխանակում, քաղաքացիական անձանց և երեխաների վերադարձ
  • Հումանիտար ծրագրեր, ընտանիքների միավորում
  • Հանդուրժողականության վերաբերյալ կրթական ծրագրեր

 

Էներգետիկա և հատուկ օբյեկտներ

  • Զապորոժյեի ատոմակայանի գործարկում՝ ԱԷՄԳ-ի հսկողությամբ, էլեկտրաէներգիան՝ 50/50 Ուկրաինայի և ՌԴ-ի միջև
  • ԱՄՆ-ն օգնում է վերականգնել ուկրաինական գազի ենթակառուցվածքները

 

Ներքին քաղաքական գործընթացներ Ուկրաինայում

  • Համաձայնագրի կնքումից 100 օր անց ընտրությունների կազմակերպում
  • Ամբողջական համաներում պատերազմի բոլոր մասնակիցների համար

 

Գործարկում և ղեկավարում

  • Գործարքը իրավաբանորեն պարտադիր է
  • Ղեկավարումն իրականացնում է «Խաղաղության խորհուրդը»՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ
  • Պայմանավորվածության խախտման դեպքում տվյալ կողմի նկատմամբ պատժամիջոցների սահմանում
  • Կնքումից հետո կրակի անհապաղ դադարեցում և տեղակայում համաձայնեցված սահմաններում

 

Հիշեցնենք, որ Կիևում ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը հայտարարել է, որ ստացել է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագրի նախագիծը և պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի հետ դրա շուրջ: 

«Ուկրաինային խաղաղություն է պետք… Արժանապատիվ խաղաղություն, որպեսզի մեր անկախության, մեր ինքնիշխանության և ուկրաինացի ժողովրդի արժանապատվության նկատմամբ հարգանքի հիման վրա լինեն պայմանները»,- ասել է Զելենսկին:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտնել է, թե Ուկրաինան և Ռուսաստանը պետք է համաձայնեն «դժվար, բայց անհրաժեշտ» զիջումների՝ խաղաղության հասնելու համար:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալլասն էլ նշել է, որ աջակցում են Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատմանը, սակայն, որպեսզի խաղաղության որևէ ծրագիր արդյունավետ լինի, Ուկրաինան և Եվրոպան պետք է լինեն դրա անբաժանելի մասը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն