Հարձակում Զապորոժիեի վրա. կան զոհեր և վիրավորներ | azatutyun.am

azatutyun.am ։ Զապորոժիեի մարզի 16 բնակավայրերում գիշերը ռուսական օդային հարվածների հետևանքով զոհվել է հինգ մարդ, կան վիրավորներ, հայտնում են տեղական իշխանությունները։

Վնասվել են տներ, խանութ և շուկա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը Ռուսաստանի հինգ շրջաններում, Ղրիմում և Սև ծովում 33 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Ռուսաստանի ավիացիոն վերահսկողության ծառայության տվյալներով՝ առնվազն ութ ռուսական օդանավակայան ստիպված է եղել դադարեցնել գործունեությունը գիշերը։

Սլավյանսկ քաղաքում վիրավորվել է երկու մարդ, իսկ դպրոցներում և մանկապարտեզներում դասերը դադարեցվել են անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով, հայտնել են տեղի արտակարգ իրավիճակների կենտրոնից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն