Ուկրաինան հերքել է Կուպյանսկի գրավումը․ ՌԴ ԳՇ պետն այդ մասին զեկուցել էր Պուտինին | factor.am

factor.am։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի պնդումները, որ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Ուկրաինայի Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի նկատմամբ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կուպյանսկը գտնվում է Ուկրաինայի պաշտպանության ուժերի վերահսկողության տակ։ Քաղաքում և դրա շրջակայքում շարունակվում են հակադիվերսիոն և հատուկ գործողությունները՝ քաղաք ներթափանցած թշնամու դիվերսիոն և հետախուզական խմբերի որոնման ու ոչնչացման համար։ Նմանատիպ իրավիճակ է նաև Յամպոլի հետ կապված։ Մեր զորքերը շարունակում են որոնողական և հարվածային գործողությունները բնակավայրի մոտ։ Այն պնդումը, որ Խարկովի մարզի Վովչանսկ քաղաքի 80%-ը և Պոկրովսկ քաղաքի 70%-ը գրավվել են, նույնպես կեղծ է»,- ասվում է Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Նախօրեին Գերասիմովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Արևմուտք» խմբավորման հրամանատարական կետ այցելության ժամանակ զեկուցել էր ռուսական ուժերի կողմից Կուպյանսկի գրավման մասին։ Նա նաև հայտնել էր, որ Խարկովի մարզի Վովչանսկի տարածքի ավելի քան 80%-ը և Դոնեցկի մարզի Պոկրովսկի տարածքի 70%-ը գտնվում են ռուսական բանակի վերահսկողության տակ։

Պուտինը, իր հերթին, հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի 15 գումարտակ շրջափակված է Կուպյանսկի մարզում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն