Հայաստանն ու Ղազախստանը համագործակցությունը կբարձրացնեն ռազմավարական գործընկերության մակարդակի | armenpress.am

armenpress.am: Ղազախստանն ու Հայաստանն ակտիվորեն համագործակցում են տարբեր ոլորտներում և առաջիկայում երկու երկրների միջև փոխգործակցությունը կլինի նոր մակարդակի վրա։  Այս մասին նշել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։

«Մենք բարձր ենք գնահատում Ձեր այցը։ Եղած նախաձեռնությունները վկայում են, որ մեր բարեկամությունն ամուր է։ Ցանկանում եմ ընդգծել, որ առկա է փոխադարձ հարգանք Հայաստանի ու Ղազախստանի ժողովուրդների միջև։  Մեր երկրների միջև բաց հարաբերություններ են՝ հիմնված փոխվստահության վրա»,-ասաց Ղազախստանի նախագահը։

Նա ընդգծեց, որ երկու երկրների փոխադարձ համագործակցությունը սերտ է թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային հարթակներում։  Նա հավելեց, որ տնտեսական, առևտրային, կրթական, մշակութային և այլ ոլորտներում Հայաստանն ու Ղազախստանը սերտորեն համագործակցում են ու այդ գործընթացն ակտիվորեն զարգանում է։

«Ես ցանկանում եմ ընդգծել, որ մեր միջպետական հարաբերություններն առանձնահատուկ են, և մենք ունենք մեծ հնարավորություններ բազմակողմանիորեն զարգացնելու համագործակցությունը։ Այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթղթեր, ներառյալ փաստաթուղթ, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները դարձնենք ռազմավարական»,-հավելեց Տոկաևը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն