2 ամսով կալանավորվել է Գյումրու քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Այս մասին «Ինֆոքոմ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ երեկ Քննչականից հայտնել էին, որ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):
Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Վարդան Ղուկասյանին: