Երևանի ավագանու արտահերթ նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով |1lurer.am|

1lurer.am: Երևանի ավագանին այսօր քաղաքապետի ընտրության հարցով արտահերթ նիստ էր հրավիրել, որը չի կայացել քվորում չլինելու պատճառով:

Նիստին ներկա են եղել միայն քաղաքապետի պարտականությունները կատարող, փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը ու ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը։

Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո այսօրվա նիստում ավագանու խմբակցությունները պետք է առաջադրեին իրենց թեկնածուներին, որոնք, ըստ օրենքի, պետք է լինեին ավագանու անդամ:

Մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք ապրիլի 11-ի արտահերթ նիստին չեն ներկայանա՝ հաշվի առնելով, որ ՏԻՄ ընտրությանը մի քանի ամիս է մնացել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն