OpenAI-ի ներկայացուցիչները առաջիկայում հայկական կողմին կփոխանցեն համագործակցության վերաբերյալ իրենց առաջարկը

Նոյեմբերի 20-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է OpenAI-ի Գլոբալ բիզնեսի գծով փոխնախագահ Նեյթ Հարբաչեկի և Միջազգային քաղաքականության ու գործընկերությունների բաժնի ներկայացուցիչ Այվի Լաու-Շինդեվոլֆի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Նշվում է, որ քննարկվել են արհեստական բանականության կիրառման հնարավորությունները կրթության, առողջապահության, արդյունաբերության, ամպային ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում։

«Դեսպանը կարևորել է OpenAI-ի հետ համագործակցությունը՝ որպես Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման առանցքային ուղղություն։ OpenAI-ի ներկայացուցիչները հայտնել են, որ առաջիկայում հայկական կողմին կփոխանցեն համագործակցության վերաբերյալ իրենց առաջարկը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն