ԿԸՀ-ն հյուրընկալել է ԵԽԽՎ վեհաժողովի քարտուղարության ընտրությունների ծրագրի համակարգողին ու փորձագետին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության ընտրությունների ծրագրի համակարգող Ֆրանկ  Դաեշլերը և  ընտրական փորձագետ (ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ նախկին ընտրական խորհրդատու) Վլադիմիր Միսևը նոյեմբերի 20-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս մասին հայտնում են Հ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Նշվում է, որ հյուրերը հետաքրքրվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԿԸՀ-ի իրականացվող աշխատանքների ընթացքի մասին և քննարկել ԿԸՀ-ի հետ հետագա հնարավոր համագործակցության առավել երկարաժամակետ ձևաչափը։

«ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և հայտնել իր պատրաստակամությունը՝ նոր ծրագրերի իրականացման գործում։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ անդամները։

Առանձին հանդիպում է եղել նաև ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ու տեղեկատվության վերլուծության, իրավաբանական վարչությունների պետերի և ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի հետ»,- ասվում է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն