azatutyun.am: Մինսկի խումբն իր գործունեությունը պաշտոնապես կավարտի դեկտեմբերի 1-ին, ադրբեջանական АPA գործակալության հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ԵԱՀԿ-ից։
«2025 թվականի սեպտեմբերի 1-ին Նախարարների խորհրդի կողմից կայացված որոշման համաձայն՝ քայլեր են ձեռնարկվում Մինսկի գործընթացի դադարեցման ուղղությամբ»,- նշել են կազմակերպության ներկայացուցիչները՝ հավելելով, որ այդ գործընթացը կավարտվի դեկտեմբերի 1-ին։
ԵԱՀԿ-ից նշել են, որ այդ օրվանից սկսած՝ Մինկսի գործընթացի շրջանակներում և այդ պրոցեսի հետ կապ ունեցող կառույցներում իրականացվող բոլոր գործողությունները կդադարեցվեն:
Հիշեցնենք, որ 2025թ. նոյեմբերի 8-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ստորագրել են ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։
Արցախի ԱԺ-ն տեղահանված ժողովրդի անունից դիմել էր ԵԱՀԿ մասնակից պետություններին՝ կոչ անելով իրականացնել իրենց լիազորությունները, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում վետոյի իրավունքը, Մինսկի խմբի լուծարումը կանխելու համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ չի տեսնում որևէ օգտակար բան. «Այդ խմբի գործունեությունը եղել է նրա համար, որ կոնֆլիկտը խորանա և դառնա լծակ՝ մարիոնետային իրավիճակում պահելու ոչ միայն Հայաստանը, այլ նաև ողջ տարածաշրջանը»: