Հայաստանի վարչապետը և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության թեմաների | armenpress.am

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը և փոխայցելությունների կազմակերպումը:

Նիկոլ Փաշինյանը և Երլան Կոշանովն ընդգծել են, որ ակտիվ համագործակցություն է առկա ոչ միայն կառավարությունների, այլ նաև խորհրդարանների մակարդակով: Գոհունակությամբ նշվել է, որ միջխորհրդարանական կապերը կրում եմ ինտենսիվ բնույթ:

Հայաստանի վարչապետը և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության թեմաների: Կողմերը համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում համագործակցության զարգացման ու առևտրատնտեսական կապերի խթանման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն