ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Գ.Խ.-ն, 2024 թվականի հունիսի 6-ից 2025 թվականի սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի տեսուչ, խարդախության եղանակով խոշոր չափերով գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ, իր սպասարկման տարածքում գտնվող բնակավայրի մի քանի փողոցի լուսավորության սպառած էլեկտրաէներգիայի ծախսը հաշվառող հաշվառքային սարքի արձանագրած իրական ցուցմունքների փոխարեն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող, հավելագրված էլեկտրաէներգիայի ծախս:

«Արդյունքում՝ Գ.Խ.-ն համայնքապետարանին պատճառել է խոշոր չափերով՝ 1 մլն 102 հզր 288 ՀՀ դրամի գույքային վնաս:

Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախությունը): Գ.Խ.-ն ձերբակալվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն