Վարչապետն Աստանայում այցելել է «alem.ai» արհեստական բանականության կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի ուղեկցությամբ այցելել է «alem.ai» արհեստական բանականության կենտրոն: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Շրջայցի ընթացքում վարչապետին է ներկայացվել կենտրոնի գործունեությունը: Մասնավորապես՝ նշվել է, որ կենտրոնի նպատակն է արհեստական բանականությանը գործիքների միջոցով նպաստել պետական համակարգում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, տարբեր մարմիններում թվայնացմանը և այլն:

Կարևորվել է այս ուղղությամբ համագործակցությունն ու փորձի փոխանակումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն