Թրամփի ու Նյու Յորքի քաղաքապետի հանդիպումը անսպասելի ավարտ է ունեցել՝ նախընտրական շրջանում փոխադարձ վիրավորանքներից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Զոհրան Մամդանիին, հայտնում է BBC-ին։

Հանդիպումը վերածվել է փոխադարձ գովասանքների, չնայած այն բանին, որ «Դեմոկրատ սոցիալիստ» համարվող մահմեդական քաղաքապետը Թրամփին անվանել էր «բռնապետ», իսկ հանդիպման նախօրեին նախագահի մամուլի խոսնակը Մամդանիի այցը ներկայացրել էր որպես «կոմունիստի այց Սպիտակ տուն»։

Թրամփը ոչ միայն չի քննադատել Մամդանիին, այլ մի քանի անգամ գովեստի խոսքեր է ասել նրա հասցեին՝ հույս հայտնելով, որ նա կլինի «շատ լավ քաղաքապետ»։ Ավելի ուշ նա հավելել է, որ «իրեն անվտանգ կզգար Մամդանիի ղեկավարած Նյու Յորքում»։

Լրագրողի Մամդանիին ուղղված այն հարցին՝ արդյոք նա հաստատու՞մ է, որ Թրամփը «ֆաշիստ է», նախագահը շտապել է քաջալերել Մամդանիին ասելով՝ «նորմալ է, կարող ես պարզապես ասել՝ այո․ այդպես ավելի հեշտ է, քան բացատրելը»։

Թրամփի միակ մեղմ քննադատական նկատումն այն էր, որ «Մամդանիի որոշ հայացքներ մի փոքր ծայրահեղ են»։

ԱՄՆ-ի ամենախիտ բնակեցված քաղաքի քաղաքապետը հայտարարել է, որ իրենք քննարկել են, թե ինչպես «Նյու Յորքցիների համար ապահովել մատչելի կյանք»։ Նույն թեմային նա վերադառնում էր ամեն անգամ, երբ լրագրողները հարցադրում էին նրանց քաղաքական հայացքների տարբերությունների մասին։

Լուսանկարը՝ Ջիմ Ուոթսոն/AFP։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն