Նիկոլ Փաշինյանը պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսել է նոր Սահմանադրության ընդունումից․
«Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ»,- ասել է Փաշինյանը։
Նշենք, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող այս միջոցառմանը լրագրողների մուտքը փակ է։ Վարչապետի այս հայտարարության մասին տեղեկանում ենք ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի տարածած տեսանյութից։