«Երկար տարիներ, օրինակ, մենք էական սահմանափակումներ ենք ունեցել ռազմատեխնիկական ոլորտում տարբեր երկրների հետ մեր հարաբերություններում», – այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Բազմաթիվ երկրներ պարզապես հրաժարվել են մեզ սպառազինություն և տեխնիկա վաճառել, և նման դիրքորոշման անկյունաքարային պատճառը եղել է այդ երկրների համոզմունքը, որ մենք ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան կարող ենք օգտագործել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս։
Հիմա մենք չունենք նման սահմանափակումներ և սրա պատճառն այն է, որ մենք բոլոր արտաքին հարաբերությունների հիմքում դնում ենք 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության լեգիտիմ խնդիրը», – նշել է վարչապետը։