ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը ներկայումս ապրում է իր վերջին 500 տարվա պատմության ամենահեռանկարային շրջանը․
«Առաջիկա 500 տարում Հայաստանի Հանրապետության լինելիությունն ապահովելն իրատեսական և կիրառական է, քան երբևէ, և այս պատմական հնարավորությունն իրացնելու համար անհրաժեշտ է առաջնորդվել վերը ձևակերպված հետևյալ հիմնադրույթներով․
Առաջին․ Պետությունը հայ ժողովրդի բարձրագույն ձեռքբերումն է, նրա բարձրագույն արժեքը և գերագույն նպատակը։
Երկրորդ․ Պետության գոյության գերագույն նպատակն իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում իր քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը, կամ մեկ բառով ասած՝ երջանկությունն ապահովելն է։
Երրորդ․ Այս նպատակին հասնելու համար պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, ով իր հերթին պետք է ուժեղացնի պետությանը։
Չորրորդ․ Այս խնդիրը լուծելու համար ինստիտուտները քաղաքականություններ մշակելիս պետք է առաջնորդվեն բացառապես պետական շահով, որն է տնտեսական զարգացումը։
Հինգերորդ․ Պետությունն իր արտաքին և ներքին բոլոր հարաբերություններում պետք է հենվի լեգիտիմության սկզբունքի վրա», – հայտարարել է Փաշինյանը։