«Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի շարունակական ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար», – ասված է Եվրամիության, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների, Իռլանդիայի, Նորվեգիայի, Կանադայի և Ճապոնիայի ղեկավարների այսօր հրապարակած հայտարարությունում:
«28 կետից բաղկացած ծրագրի նախնական նախագիծը ներառում է կարևոր տարրեր, որոնք անհրաժեշտ կլինեն արդար և երկարատև խաղաղության համար։ Հետևաբար, մենք կարծում ենք, որ նախագիծը հիմք է, որը կպահանջի լրացուցիչ աշխատանք։ Մենք պատրաստ ենք ներգրավվել՝ ապագա խաղաղությունը կայուն դարձնելու համար», – նշված է հայտարարությունում, որը հրապարակված է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքէջում:
«Մենք հստակ ենք այն սկզբունքի վերաբերյալ, որ սահմանները չպետք է փոխվեն ուժով։ Մենք նաև մտահոգված ենք Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ առաջարկվող սահմանափակումներով, որոնք Ուկրաինան կդարձնեն խոցելի ապագա հարձակումների համար», – հայտարարում են ԵՄ և երկրների առաջնորդները:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։