Կառավարությունն առաջարկում է ակադեմիական ինստիտուտները հանձնել ԿԳՄՍՆ-ին | hetq.am

hetq.am

Նոյեմբերի 17-ին Կառավարությունը հանրային քննարկման է դրել Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված ՊՈԱԿ-ները (գիտական կազմակերպությունները) ԿԳՄՍՆ-ի ենթակայությանը հանձնելու մասին որոշման նախագիծը։

Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի ընդունմամբ: Այն ԱԺ-ն ընդունել է սեպտեմբերի 11-ին:

Դրանով, ինչպես նշում է Բարձրագույն գիտության եւ կրթության կոմիտեն, ստեղծվում է բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի մեկ միասնական հենք նախկինում ոլորտները կարգավորող 4 օրենքների փոխարեն։ Նոր օրենքում, ըստ կոմիտեի, սահմանվում են մի շարք նոր հասկացություններ, ինչպես նաեւ ամբողջապես նոր խմբագրությամբ շարադրվում են մինչ այժմ գործող սահմանումները՝ ներդաշնակեցվելով ՀՀ կրթության մինչեւ 2030 թ․ զարգացման պետական ծրագրով սահմանված թիրախներին, ինչպես նաեւ համադրվելով միջազգային չափորոշիչներին։

Կառավարությունը՝ ի դեմս Բարձրագույն գիտության եւ կրթության կոմիտեի, այժմ առաջարկում է ԳԱԱ-ի համակարգում ընդգրկված 32 գիտական կազմակերպությունները հանձնել ԿԳՄՍՆ-ին, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել Կառավարության երկու որոշումները։ Դրանցից մեկը 2002 թ․ ընդունված որոշումն է ԳԱԱ ստեղծելու մասին, իսկ մյուսը, որն ընդունվել է 2012-ին, վերաբերում է ԳԱԱ համակարգում ընդգրկված ՊՈԱԿ-ների ցանկը եւ դրանց տիպային (օրինակելի) կանոնադրությունը հաստատելուն:

Բացի դրանից՝ Կառավարությունը նոյեմբերի 21-ին մեկ այլ նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առեւտրային կազմակերպությունը (ՈԱԿ) վերակազմավորել հիմնադրամի, որն իր կազմում միավորելու է ԳԱԱ անդամներին, բաժանմունքները եւ այլն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն