Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի 3 օջախներից 2-ը մարվել է․ ՆԳՆ ՓԾ

Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի 3 օջախներից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է մարել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Երրորդ տեղամասում ինտենսիվորեն շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 253 փրկարարական ծառայող՝ 34 օժանդակ և 4 հիմնական տեխնիկա․ կիրառվում է նաև անօդաչու թռչող սարքեր։

Հրդեհաշիջման աշխատանքները օպերատիվ ղեկավարելու նպատակով տեղում ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև Ոստիկանական, Պարեկային ծառայության, Էկոպարեկային ծառայության աշխատակիցներ և հարակից գյուղերի բնակիչներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն