Նիկոլ Փաշինյանը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և այլ քաղաքական գործիչների հետ Արարատ գյուղի Սբ․Հակոբ եկեղեցում մասնակցում է պատարագի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ամեն կիրակի պատարագների է գնում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ հարաբերությունների լարման ֆոնին։ Այն սկսվեց, երբ Մայր Աթոռը հոկտեմբերի 21-ին Տեր Արամ քահանային կարգալույծ հռչակեց։
Ստեփան Ասատրյանը (մինչեւ կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ) կարգալույծ լինելուց հետո շարունակեց մնալ Հովհաննավանքում և պատարագներ մատուցել, որոնց մի քանիսին մասնակցեց նաև Նիկոլ Փաշինյանը։
Նախորդ կիրակի վարչապետը պատարագի մասնակցեց նաև Խաչիկի Սուրբ Աստվածածին եկեղեցում։