Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի բանակցությունները Դոնալդ Թրամփի խաղաղության պլանի շուրջ։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Ուկրաինայի պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է անցկացրել Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ։
«Հաջորդ հանդիպումը՝ ԱՄՆ պատվիրակության հետ է։ Նրանց դիրքորոշումը շատ կառուցողական է։ Ընդհանուր առմամբ այսօր նախատեսված է մի շարք հանդիպումներ տարբեր ձևաչափերով։ Մենք շարունակում ենք համատեղ աշխատել՝ Ուկրաինայի համար կայուն և արդար խաղաղության հասնելու նպատակով»,- նշել է նա։
Reuters-ի տվյալներով՝ ԱՄՆ պատվիրակության կազմում են Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նրանք արդեն ժամանել են Ժնև։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։