ՀՖՖ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Նիկիա Սիմոնյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ցավակցական ուղերձ է հղել Խորհրդայի Միության և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի մահվան  կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Խորին ցավով տեղեկացանք լեգենդար մարզիչ և ֆուտբոլի մեծ աստղ Նիկիտա Սիմոնյանի մահվան մասին։

Նրա անունը տասնամյակներ շարունակ մեզ համար ֆուտբոլ խաղի հոմանիշ էր։ Նիկիտա Սիմոնյանը միշտ փայլել է, փայլել է որպես ֆուտբոլիստ, մարզիչ և պաշտոնյա՝ իր անունը ոսկե տառերով գրելով հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Հայ երկրպագուներին իր առաջնորդությամբ նա պարգևել է «Արարատ-73»-ի հաղթանակները՝ դառնալով մի ամբողջ ժողովրդի հպարտություն։

Հատկապես հիացմունքի է արժանի այն, որ Նիկիտա Սիմոնյանը մինչև կյանքի վերջին օրերը ներգրավված է եղել ֆուտբոլային առօրյայում, աշխատել  և նվիրվել է խաղին՝ մշտապես ի ցույց դնելով իր ապշեցուցիչ համեստությունը և ոգու կորովը։

Նիկիտա Սիմոնյանի ֆուտբոլային ժառանգությունը և անձնային հատկանիշները կմնան մշտական օրինակ մարզական ու մարդկային ամենաբարձր արժեքների:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, հայաստանյան ֆուտբոլային ընտանիքի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր կապված էին նրա անվան ու գործի հետ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն