Բաքվի կենտրոնում պայթյունի հետևանքով յոթ մարդ է վիրավորվել | armenpress.am

armenpress.am:  Բաքվի կենտրոնում գտնվող բիզնես կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է յոթ մարդ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի շտապօգնության հանրապետական կենտրոնից։

Տուժածները բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Նշվում է, որ Ադրբեջանի մայրաքաղաքի Նարիմանի շրջանում գտնվող 5 հարկանի շենքում պայթյունը չի ուղեկցվել հրդեհով։Իրավապահները հետաքննություն են սկսել կատարվածի պատճառները հասկանալու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն