Հրապարակվել է Ուկրաինայի խաղաղության եվրոպական ծրագիրը՝ որպես ամերիկյանի այլընտրանք

Բրիտանական «The Telegraph»-ը և «Reuters» գործակալությունը հրապարակել են խաղաղության եվրոպական ծրագիրը, որը՝ որպես ամերիկյան ծրագրի այլընտրանք, պատրաստել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան:

Միաժամանակ նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 23-ին, Ժնևում ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների արդյունքում կողմերը պատրաստել են «խաղաղության թարմացված և լրամշակված աշխատանքային փաստաթուղթ»։ Սպիտակ տունը հայտարարությամբ նշել է, որ խաղաղության պլանի նոր տարբերակը ներառում է «անվտանգության ուժեղացված երաշխիքներ», իսկ ուկրաինական պատվիրակությունը հայտարարել է, որ այն «արտացոլում է Կիևի ազգային շահերը»։ 

Խաղաղության եվրոպական ծրագիրը կազմվել է ամերիկյան ծրագրի հիմքի վրա, սակայն որոշ կետեր էականորեն տարբերվում են: Հիմնական տարբերություններից մեկը ուկրաինական ԶՈՒ թվի չափն է: Բացի այդ՝ եվրոպական ծրագիրը չի արգելում Ուկրաինային մտնել ՆԱՏՕ-ի կազմ (նախատեսվում է, որ վերջնական որոշումը կկայացվի «դաշինքի ներսում կոնսենսուսի» դեպքում), ինչպես նաև որ ռուսական ակտիվները կմնան սառեցված, մինչև Ռուսաստանը չփոխհատուցի պատերազմի հետևանքով հասցված վնասը:

«Մեդուզա»-ն ներկայացրել է փաստաթղթի տեքստը՝ աննշան կրճատումներով:

Խաղաղության եվրոպական ծրագիրը՝ ամբողջությամբ.

  1. Ուկրաինայի ինքնիշխանությունը պետք է հաստատվի:
  2. Ռուսաստանի, Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև ձեռք կբերվի չհարձակման ամբողջական և համապարփակ համաձայնություն: Վերջին 30 տարիների բոլոր վիճահարույց հարցերը կվերացվեն։
  3. Reuters-ի փոխանցմամբ՝ այլընտրանքային տարբերակում ջնջված է ամերիկյան ծրագրի երրորդ կետը, որը հետևյալն է. «Ակնկալվում է, որ ՌԴ-ն չի ներխուժի հարևան երկրներ, իսկ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի»:
  4. Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո կմեկնարկեն ՌԴ-ՆԱՏՕ բանակցություններ դեէսկալացիայի միջավայր ստեղծելու և անվտանգության հարցերի քննարկման շուրջ՝ գլոբալ անվտանգության պահպանման, ինչպես նաև հաղորդակցության ու ապագա տնտեսական փոխազդեցության հնարավորությունների ընդլայնման համար:
  5. Ուկրաինան կստանա անվտանգության հուսալի երաշխիքներ:
  6. Ուկրաինական բանակի թիվը ոչ պատերազմական ժամանակ կլինի մինչև 800 հազար (ամերիկյանում՝ 600 հազար՝ խմբ.):
  7. Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կախված է դաշինքի անդամների կոնսենսուսից, որը առկա չէ (ամերիկյանում՝ «Ուկրաինան Սահմանադրությամբ ամրագրում է, որ չի միանալու ՆԱՏՕ-ին և մերժելու է այն, իսկ ՆԱՏՕ-ն ամրագրում է, որ երբևէ Ուկրաինան չի միանալու դաշինքին»):
  8. ՆԱՏՕ-ն համաձայնում է ոչ պատերազմական իրավիճակում Ուկրաինայի տարածքում չտեղակայել սեփական ուժեր մշտական հիմունքներով:
  9. ՆԱՏՕ-ի կործանիչները տեղակայվում են Լեհաստանում:
  10. Ամերիկյան երաշխիքները պետք է համապատասխանեն ՆԱՏՕ-ի օրենսդրության 5-րդ հոդվածին:
  11. Ուկրաինան ունի Եվրամիություն մտնելու իրավունք և ստանում է կարճաժամկետ արտոնյալ հասանելիություն եվրոպական շուկային մինչ այս հարցի գնահատումը:
  12. Նախատեսվում է Ուկրաինայի վերականգնման համաշխարհային խոշոր փաթեթ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների համար զարգացման ֆոնդի ստեղծում, ԱՄՆ-ի հետ համագործակցություն ուկրաինական գազի ենթակառուցվածքների զարգացման ու գործարկման ուղղությամբ, տուժած տարածքների վերականգնում համատեղ ուժերով (չի նշվում, թե ում հետ՝ խմբ.), ինչպես նաև Համաշխարհային բանկից հատուկ ֆինանսավորման փաթեթ:
  13. Ռուսաստանը անհապաղ վերաինտեգրվում է համաշխարհային տնտեսության մեջ:
  14. Ուկրաինան ամբողջությամբ վերականգնվում է և ստանում ֆինանսական կոմպենսացիա, այդ թվում՝ ռուսական ինքնիշխան ակտիվների հաշվին, որոնք սառեցված են մնալու այնքան ժամանակ, մինչև ՌԴ-ն չփոխհատուցի հասցված վնասը (ամերիկյանում՝ «ռուսական սառեցված արխիվներից 100 միլիարդ դոլարը ուղղվում է Ուկրաինայի վերականգնմանը, ԱՄՆ-ն ստանում է շահույթի 50%-ը, «Եվրոպան ավելացնում է ևս 100 միլիարդ», «ռուսական սառեցված արխիվների մյուս մասն ուղղվելու ամերիկա-ռուսական համատեղ նախագծերին»):
  15. Ստեղծվում է անվտանգային համատեղ աշխատանքային խումբ՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի, ՌԴ-ի և եվրոպական երկրների մասնակցությամբ՝ համաձայնագրի բոլոր դրույթների իրականցումը խթանելու և ապահովելու համար:
  16. Ռուսաստանը օրենքով ամրագրում է չհարձակման քաղաքականություն Եվրոպայի և Ուկրաինայի վերաբերյալ:
  17. ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայմանավորվում են միջուկային զենքի չտարածման և զենքի վերահսկման մասին պայմանագրերի շուրջ բանակցությունների շարունակակության վերաբերյալ:
  18. Ուկրաինան հաստատում է, որ շարունակում է մնալ ոչ միջուկային պետություն:
  19. Զապորոժյեի ԱԷԿ-ը սկսում է գործարկվել ԱԷՄԳ-ի վերահսկողությամբ, իսկ ստացված էլեկտրաէներգիան 50/50 կիսվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:
  20. Ուկրաինան ընդունում է ԵՄ կանոնները՝ կրոնական հանդուրժողականության և լեզվական փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ։
  21. Ուկրաինան պարտավորվում է չվերադարձնել օկուպացված ինքնիշխան տարածքները ռազմական ճանապարհով: Տարածքային փոխանակման շուրջ բանակցությունները մեկնարկում են առկա շփման գծից:
  22. Ապագա տարածքային պայմանների շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո ՌԴ-ն ու Ուկրաինան պարտավորվում են չփոփոխել դրանք ուժի միջոցով: Անվտանգության ցանկացած երաշխիք չի գործի այդ պարտավորության խախտման դեպքում:
  23. Ռուսաստանը չի խոչընդոտի Ուկրաինայի կողմից Դնեպր կետի առևտրային նպատակներով օգտագործումը, ձեռք կբերվեն համաձայնություններ Սև ծովով հացահատիկի անարգել տեղաշարժի վերաբերյալ։
  24. Կստեղծվի հումանիտար կոմիտե՝ մյուս հարցերի լուծման համար, մասնավորապես՝ գերիների փոխանակման, ձերբակալված քաղաքացիական անձանց, ընտանիքների միավորման և կոնֆլիկտի զոհերին աջակցություն ցուցաբերելու միջոցառումների մասով:
  25. Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինան հնարավորինս շուտ անցկացնում է ընտրություններ:
  26. Միջոցառումներ կձեռնարկվեն հակամարտության զոհերին օգնություն ցուցաբերելու համար։
  27. Այս համաձայնությունը ունենալու է իրավաբանական ուժ: Դրա իրագործումը ղեկավարվելու և երաշխավորվելու է Խաղաղության խորհրդի կողմից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ: Խախտման դեպքում կկիրառվեն պատժամիջոցներ:
  28. Երբ բոլոր կողմերը հաստատեն հուշագիրը, հրադադարը ուժի մեջ կմտնի անմիջապես, երբ կողմերը  բոլոր կետերի շուրւ համաձայնության գան: Հրադադարի կարգավորումները, ներառյալ մոնիթորինգը, կհամաձայնեցվեն կողմերի միջև՝ ԱՄՆ հսկողության ներքո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն