Պապիկյանը ՀՀ սուվերեն տարածքի վերականգնման հնարավորություն է տեսնում սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի արդյունքում | armenpress.am

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գործող իշխանության օրոք Հայաստանի սուվերեն տարածքները վերականգնելու ռեալ հնարավորություն է տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովի աշխատանքի արդյունքում: Պապիկյանը նման համոզմունք հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ռեալ հնարավորություն տեսնո՞ւմ է, որ Հայաստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության օրոք Հայաստանի սուվերեն տարածքները վերականգնվեն՝ Պապիկյանը պատասխանեց. «Իհարկե, տեսնում եմ՝ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի միջոցով»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն