Բայրամովը և Իրանի փոխարտգործնախարար Ջալալզադեն քննարկել են տարածաշրջանային հարցեր | pastinfo.am

pastinfo.am։ Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է այցով Ադրբեջանում գտնվող Իրանի արտաքին գործերի փոխնախարար Վահիդ Ջալալզադեին։

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։

Կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական և առևտրային ոլորտներում, էներգետիկ անվտանգության, տրանսպորտի և կապի ոլորտներում համագործակցության հեռանկարները՝ նշելով, որ Ադրբեջանի և Իրանի կողմից իրականացվող մի շարք նախագծեր նշանակալի դեր են խաղում տարածաշրջանով անցնող տրանսպորտային միջանցքների զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն