Կյանքից հեռացել է ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը

ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 39 տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է անվանի բռնցքամարտիկ, Հայաստանի 8-ակի չեմպիոն Վանես Մարտիրոսյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Վանես Մարտիրոսյանն ԱՄՆ «Golden Gloves» տիտղոսի դափնեկիր էր, ինչպես նաև 2004 թ. Օլիմպիական խաղերի մասնակից։ Պրոֆեսիոնալ ռինգում ամերիկահայ բռնցքամարտիկն անցկացրել է 41 մենամարտ՝ տանելով 36 հաղթանակ:

Կարիերայի ընթացքում նա նվաճել է NABF աշխարհի չեմպիոնի կոչումը, NABO-ի vacant տիտղոսը, WBA International, WBC Silver և WBO Inter-Continental գոտիները առաջին միջին քաշային կարգում։ Վանես Մարտիրոսյանի վերջին մենամարտը կայացել էր 2018 թվականին:

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում անվանի բռնցքամարտիկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու հայկական սպորտի երկրպագուներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն