Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստան-Ռումինիա միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին:
Ալեն Սիմոնյանը ռումինացի պաշտոնյայի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին: