Անվտանգ երթևեկություն՝ առանց աղմուկի․ հայտնաբերվել է նորմերին չհամապատասխանող սարքավորումներով 167 տրանսպորտային միջոց

Երթևեկության կանոնների պահպանումը միայն լուսացույցներին ու ճանապարհային նշաններին հետևելը չէ։ ՆԳՆ-ից նշում են, որ քաղաքացիների անդորրը չխաթարելը, մեքենա վարելիս անհարկի աղմուկ չստեղծելը նույնպես անվտանգ երթևեկության ապահովման կարևոր բաղադրիչներից են։

«Նոյեմբերի 2-ից ուժի մեջ են մտել Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները. պատասխանատվության են ենթարկվում այն վարորդները, որոնց մեքենաներում տեղադրված են ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ, նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ։

Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ նոյեմբերի 2-ից մինչ օրս, Պարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից Երևանում և մարզերում ստուգվել է 1492 ավտոմեքենա: Հայտնաբերվել է թույլատրելի նորմերին չհամապատասխանող սարքավորումներով համալրված 167 տրանսպորտային միջոց։

Իրավախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանք և նորմերին չհամապատասխանող խլացուցիչների, բարձրախոսների և լրացուցիչ ուժեղացուցիչների բռնագրավում՝ տուգանային 2 միավորի կիրառմամբ:

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն