azatutyun.am։ «Պաշտոնական Բուդապեշտը կարծում է, որ ԵՄ պետք է ընդունի Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ամերիկյան 28 կետանոց նախագիծը», – X-ի իր օգտահաշվում այսօր գրել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
Հունգարական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ «յուրաքանչյուր եվրոպացի պաշտոնյայի պարտքն է պաշտպանել այդ ծրագիրը՝ ամբողջությամբ և առանց որևէ նախապայմանի»։