Չի բացառվում, որ լավ զարգացումներ լինեն. Թրամփ | azatutyun.am

azatutyun.am Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ Truth Social սոցիալական ցանցի իր օգտահաշվում անդրադարձել է Ուկրաինայում խաղաղության հաստատման ամերիկյան ծրագրի շուրջ վերջին զարգացումներին՝ գրելով.- «Արդյո՞ք հնարավոր է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում իրոք մեծ առաջընթաց է արձանագրվել։ Չհավատաք, քանի դեռ չեք տեսել դա սեփական աչքերով, սակայն հնարավոր է, որ լավ զարգացումներ լինեն»,- գրել է Թրամփը։

Սա Միացյալ Նահանգների նախագահի առաջին հրապարակային հայտարարությունն է կիրակի օրը Ժնևում կայացած ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից հետո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն