factor.am Ռուսական կողմը դեռևս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Միացյալ Նահանգներից Ժնևում Ուկրաինայի շուրջ բանակցությունների արդյունքների վերաբերյալ, սակայն ուշադիր հետևում է այս թեմայի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։
«Մենք, իհարկե, շատ ուշադիր հետևում ենք վերջին մի քանի օրերի ընթացքում Ժնևից եկող լրատվամիջոցների հաղորդագրություններին։ Բայց մենք դեռևս որևէ պաշտոնական տեղեկություն չենք ստացել»,- լագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։
Կրեմլի խոսնակը ճեպազրույցի ժամանակ նաև հայտարարել է, որ դեռևս կոնկրետ մանրամասներ չկան ուկրաինական կարգավորման շուրջ ռուս-ամերիկյան հանդիպման հնարավորության վերաբերյալ։
Շարունակությունը Factor.am-ում