Վարդան Ղուկասյանը ՀՀ-ի ու Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց է ներկայացրել դատարան  | hetq.am

hetq.am։ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը հայցադիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի Հանրապետության դեմ։ Նա պահանջում է ոչ միայն հերքել զրպարտություն համալրվող տեղեկությունները, այլև ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտման փաստը և վճարել փոխհատուցում։

Ռուբեն Ռուբինյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տարբեր գրառումներով «կաշառակեր սրիկա» է անվանել Վարդան Ղուկասյանին այն բանից հետո, երբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ղուկասյանին մեղադրանք են առաջադրել։

Մասնավորապես՝ հրապարակումներից մեկով Ռ.Ռուբինյանը Վարդան Ղուկասյանի նկարին կից գրել է. «6 ամիս և 1 օր: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի: Սրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում իրեն քաղաքապետ դարձնողները` Քոչարյանը, Սարգսյանը, Վանեցյանը, Դաշնակցությունը և մյուսները: Պատասխանատու է նաև օրհնողը` Կտրիճ Ներսիսյանը` յուր իշխանազավթում տենչացող արքեպիսկոպոսներով: Ու սա 2026 թվականին ուզում են կրկնել համապետական մասշտաբով, որ հետ գան ու վերսկսեն իրենց թալանը: Թույլ չե´նք տալու»։

Դատական կարգով Վարդան Ղուկասյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և վճարել դրա հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 500 000 դրամ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն