azatutyun.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է ապրիլին այցելել Պեկին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կայացած հեռախոսազրույցից հետո: Նա Սա Ծինփինին հրավիրել է հաջորդ տարվա վերջին պետական այցով լինել ԱՄՆ-ում:
Նրանք քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ առևտուրը, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, Թայվանի հարցը:
«Մեր հարաբերությունները Չինաստանի հետ չափազանց ամուր են», – գրել է Թրամփը Truth սոցիալական ցանցում։