Արաղչին կուղևորվի Փարիզ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ բանակցությունների համար | armenpress.am

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս շաբաթ կուղևորվի Փարիզ՝ իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ բանակցությունների համար: Այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նրա խոսքով՝ այցը կկայանա Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով, և բանակցությունների օրակարգում կլինեն միայն երկկողմ հարաբերությունների հարցեր, ներառյալ՝ բանտարկյալների փոխանակումը։

Նոյեմբերի 16-ին Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սայիդ Խաթիբզադեն ՏԱՍՍ գործակալությանը հայտնել էր, որ «եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) հետ բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջիկայում բացառված են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն